Կարծես ամեն տեղ ֆիքսել են, որ վիճակն օր օրի ավելի է վատթարանում, բայց արդյունքներ չկան. Արայիկ Հարությունյանը՝ միջազգային արձագանքների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան անարդյունավետ է համարել միջազգային արձագանքները Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և ցեղասպանական քաղաքականություն վարելու ահազանգերի վերաբերյալ:

Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությանն ու դերակատարներին ուղղված իր նամակներին արձագանքներ եղել են, կլինեն, բայց արդյունք չկա։

«Առաջին նամակը ես ուղղել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին դեռ հուլիսի սկզբներին և իրականում ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է։ Դրա մասին լրացուցիչ Հայաստանի վարչապետը հուլիսի 5-ի հեռախոսազրույզում անդրադարձել է։ Դրանից հետո տեղի են ունեցել Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել, ՌԴ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված եռակողմ՝ Բայրամով-Միրզոան-Լավրով հանդիպումները։Կարծես՝ ամեն տեղ քննարկվել է, բարձրացվել է խնդիրը, կարծես ֆիքսել են ամեն տեղ, որ վիճակն օր օրի ավելի է վատթարանում, բայց արդյունքները, նորից եմ կրկնում, զրոյական են»,-հավելել է Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել