ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը, եթե դրա հետևանքով առաջացել են հիշյալ օրենսգրքի 241-րդ (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը) կամ 242-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված հետևանքները՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: