Քաղաքացին ոստիկականությունը ահազանգել է, որ տներից մեկից կրակոցների և տղամարդու բղավոցի ձայն է լսվել

Հունիսի 24-ին, ժամը 01.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 23-ի ժամը 21.00-ին Քանաքեռցու փողոցի հասցեներից մեկի մոտից կրակոցների և տղամարդու բղավոցի ձայն է լսվել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Զաքարիա Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակիչը իր բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ:

55-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Նաև հայտնել է, որ որսորդական հրացանը կներկայացնի:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել