Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Երևան քաղաքում՝ հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել