Հյուսիսային պողոտայի մայթով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է

Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է, հայտնում են Ոստիկանությունից։

Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում անհայտ անձը անհայտ մակնիշի մեքենան վարում է Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածում:

Ոստիկանությունը պարզել է, որ տեսանյութը երկու տարվա վաղեմության է։ Այս տարվա հունիսի 20-ին ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում տվյալ անձը ներկայացվել ոստիկանության բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել