Հունիսի 18-ին Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը․ գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 39 կմ հարավ-արևելք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։