Վրաստանը սահմանափակում է մինչև 2013 թ. արտադրված ավտոմեքենաների ներմուծումը

Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող ավտոմեքենաների ներմուծման համար, իսկ դա նշանակում է, որ արգելվելու է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը երկիր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Եվրո-5-ը բնապահպանական ստանդարտ է, որը կարգավորում է ավտոմեքենաների արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը:

«Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը կսահմանափակվի», – հայտարարել է Ղարիբաշվիլին։

Մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոբուսների և բեռնատար մեքենաների՝ երկիր ներմուծման սահմանափակումը, ենթադրաբար, ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել