Թուրքիայի բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Ավսևերը հաջորդում է գեներալ Յաշար Գյուլերին, ով ավելի վաղ նշանակվել էր պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հուլուսի Աքարին։

Նախքան ԶՈւ ԳՇ պետ նշանակվելը Ավսևերը զբաղեցնում էր թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել