Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Ավսևերը հաջորդում է գեներալ Յաշար Գյուլերին, ով ավելի վաղ նշանակվել էր պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հուլուսի Աքարին։
Նախքան ԶՈւ ԳՇ պետ նշանակվելը Ավսևերը զբաղեցնում էր թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։