Կախովկայի ՀԷԿ-ին մոտակա բնակավայրերը հեղեղվել են․ սկսվել է բնակչության տարհանումը

Խերսոնի շրջանի իշխանությունները պատրաստվում են Նովոկախովսկի, Գոլոպրիստանսկի և Ալեշկինսկի շրջանների բնակիչների պլանային տարհանում Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացումից հետո, հաղորդում է մարզային վարչակազմը Telegram ալիքում․ գրում է  РИА Новости-ն։

«Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վնասման պատճառով ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով պատրաստվում է բնակչության պլանային տարհանում։ Նախքան բնակարանները լքելը պետք է անջատել գազը և ջուրը։

Բոլոր բնակիչները կստանան անհրաժեշտ օգնությունն ամբողջությամբ. Ռուսաստանը չի լքում սեփական ժողովրդին»,– ասվում է հրապարակման մեջ։

Քաղաքացիներին հորդորել են հանգստություն պահպանել։

Հիշեցնենք, որ ՌԴ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի 28 հենակետերից 11-ը քանդված է, այժմ կայանը կասկադով քանդվում է, իսկ 80 բնակավայր կարող է հայտնվել հեղեղումների գոտում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ջուրն այժմ շարժվում է դեպի Կազան և Պերեսլավսկի կղզիներ։ Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում՝ կատարվածի հետ կապված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել