Հայտնի են ՔՊ վարչության կազմի ընտրության նախնական տվյալները։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՔՊ-ից։
Ամենաշատ ձայնն այս պահին ունի կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 569ձայն, նրանից հետո Գեւորգ Պապոյանն է՝ 486, Արայիկ Հարությունյանը՝ 433, Հայկ Կոնջորյանը՝ 451, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, Ալխաս Ղազարյանը, Ռուբեն Ռուբինյանը՝ 426–ական ձայներով։ Այս մասին Իրավաբան․net -ը տեղեկանում է վարչապետի սոցիալական էջից։
Նշենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ունի 354ձայն, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 460, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը 272։ Ի դեպ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ավելի շատ ձայն է հավաքել, քան Միքայելյանը։