Ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում կրակոցի ձայներ են լսվել։
Iravaban.net–ը Ներքին գործերի նախարարությունից տեղեկանում է, որ այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ ահազանգեր չկան։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն պարզել են միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկում են համապաստխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։