Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը։ Այժմ ընթացքի մեջ է կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Վարչության նախագահի ընտրության ձայների հաշվարկը։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՔՊ կուսակցությունից։
Հայտնի են վերահսկող հանձնաժողովի կազմի ընտրության ընթացիկ արդյունքները։ Ամենաշատ ձայնն այս պահին ունի Լևոն Լևոնյանը՝ 738 ձայն, նրանից հետո Վազգեն Մանուկյանն է՝ 539, Արաքսյա Վարդանյանը՝ 524, Արմեն Կոտոլյանը՝ 440, Քնարիկ Հարությունյանը 392 ձայնով։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝
Վերահսկող հանձնաժողովի անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով: Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Վարչության ու Խորհրդի անդամ կամ Վերահսկող։
Այժմ կուսակցության Վերահսկող հանձնաժողովի կազմում են հանձնաժողովի Նախագահ Հայկ Ղալումյանը և անդամներ Կարեն Գրիգորյանը, Լևոն Լևոնյանը, Հայկ Ցիրունյանը, Արազ Պապիկյանը, Ալխաս Ղազարյանը։