Սուտ ցուցմունք և կեղծ եզրակացություն․ ի՞նչ պատիժ է նախատեսված և ինչպե՞ս կարելի է ազատվել պատասխանատվությունից

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 504-ը սահմանում է պատասխանատվություն այն դեպքերում, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական   վարույթի ընթացքում տրվում է սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կարծիք, ինչպես նաև կատարվում է սխալ թարգմանություն։

Ո՞ր դեպքերում է սա համարվում հանցագործություն

  • Քաղաքացիական կամ վարչական գործով սուտ բացատրություն տալը։
  • Քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով սուտ ցուցմունք տալը։
  • Փորձագետի կողմից կեղծ եզրակացություն կամ կարծիք տալը։
  • Թարգմանի կողմից սխալ թարգմանություն կատարելը։
  • Նոտարի կողմից փաստի հաստատման գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը։

Եթե այս գործողությունները էական նշանակություն են ունենում գործի լուծման համար կամ խաթարում են վարույթի ընթացքը, դրանք քրեական պատասխանատվության ենթակա են։

Ի՞նչ պատիժներ են սահմանված

  • Տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով,
  • Հանրային աշխատանքներ՝ 80–150 ժամ տևողությամբ,
  • Ազատության սահմանափակում՝ մինչև 2 տարի,
  • Կարճաժամկետ ազատազրկում՝ մինչև 2 ամիս,
  • Ազատազրկում՝ մինչև 2 տարի։

Եթե սուտ ցուցմունքը կամ կեղծ եզրակացությունը տրվել է շահադիտական դրդումներով կամ առնչվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ապա պատիժը ավելի խիստ է՝

  • ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։

Ինչպե՞ս է հնարավոր ազատվել պատասխանատվությունից

Անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե մինչև գործով վերջնական որոշում կայացնելը կամովին հայտնում է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին։

Կարևոր է իմանալ Սուտ ցուցմունքը կարող է խաթարել արդարադատությունը և վնասել ինչպես գործի ընթացքին, այնպես էլ անմիջականորեն մարդկանց իրավունքներին ու ազատություններին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել