Տեղեկացնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թվաքանկը 20 է, որոնցից 5-ը պետք է լինեն կին կուսակցականներ։ Ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրության նախնական արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած 20 կուսակցականների՝ ներառյալ 5 կին կուսակցականների ցանկը՝ դասավորված ըստ ստացած ձայների քանակի (նվազողական կարգով).
- Փաշինյան Նիկոլ Վովայի (№41) – 826 ձայն
- Պապոյան Գևորգ Հարություն (№27) – 707 ձայն
- Ալեքսանյան Վահագն Հովիկի (№1) – 688 ձայն
- Պապիկյան Սուրեն Ռաֆիկի (№26) – 665 ձայն
- Կոնջորյան Հայկ Արսենի (№11) – 648 ձայն
- Հարությունյան Արայիկ Էդուարդի (№14) – 625 ձայն
- Ռուբինյան Ռուբեն Կարապետի (№30) – 606 ձայն
- Թորոսյան Արսեն Գևորգի (№8) – 596 ձայն
- Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի (№28) – 567 ձայն
- Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի (№10) – 562 ձայն
- Սիմոնյան Ալեն Ռոբերտի (№36) – 527 ձայն
- Ղազարյան Ալխաս Աղաբեկի (№17) – 513 ձայն
- Ջուլհակյան Արուսյակ Թովմասի (№29) – 439 ձայն
- Գաբրիելյան Վիլեն Կարենի (№6) – 435 ձայն
- Հակոբյան Հասմիկ Արմենի (№12) – 434 ձայն
- Սանոսյան Գնել Հենզելի (№31) – 432 ձայն
- Ավինյան Տիգրան Արմենի (№3) – 422 ձայն
- Խաչատրյան Արմեն Էդմոնդի (№9) – 420 ձայն
- Բաղդասարյան Նազելի Հրաչի Դավիթի (№4) – 416 ձայն
- Մանավազյան Արուսյակ Լևոնի (№20) – 405 ձայն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել էր։ Այս մասին հայտնել էին կուսակցությունից։ Ներկայումս, նախատեսված կարգով, նախնական արդյունքներն արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։