Դա էր այն հիմնական գործոնը, որի շուրջ մենք չէինք կարողանում համաձայնության գալ․ Ալիևի հայտարարությունը

Հայաստանի ղեկավարության կողմից Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ կոնկրետ թվեր նշելուց հետո, խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնության գալը շատ ավելի հեշտ կլինի։ Այս մասին Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գրում է Minval.az-ը։

«Որովհետև, դա էր այն հիմնական գործոնը, որի շուրջ մենք չէինք կարողանում համաձայնության գալ»,-ասել է նա։

Ալիևը հույս է հայտնել, որ եռակողմ ձևաչափով հանդիպմանը ևս մեկ քայլ կարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել