ՌԴ փոխարտգործնախարարը, Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ապրիլի 27-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել