«Հայաստանի ցանկությունը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և ուղղություններով շարունակել զարգացնել սերտ և խորը համագործակցությունը Եվրամիության հետ, շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրական ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել է վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև»,- այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
Ըստ տարածված հայտարարության՝ Եվրամիության հետ համագործակցությունը կլինի այնքանով, որքանով, որ դա հնարավոր կլինի Եվրամիության կողմից և չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը:
ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ մենք պետք է շարունակենք առաջ տանել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները՝ այն ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել են վերջին տարիներին։