Փոփոխական եղանակ՝ Հայաստանում

Երևան քաղաքում՝ ապրիլի 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, 15-ին, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել