Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։

Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ ուրբաթ։

Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա, ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ն այս տարի երկուշաբթի է լինելու։

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, 2023-ին՝ ապրիլի 29-ին: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։

Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի նշվում է ապրիլի 9-ին, հաջորդ օրը մեռելոց է, սակայն օրն աշխատանքային է լինելու:

Ապրիլի 30-ին Կարմիր կիրակին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել