Ապրիլի 10-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝ ապրիլի 9-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ապրիլի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում` ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկն կբարձրանա 2-4 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել