Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել վիզաների ստացման համար դիմելու վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել։

Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։

Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://eriwan.diplo.de/…/05-visa…/terminbuchung/1609692»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել