Որակավորման հանձնաժողովի նախագահ է ընտրվել փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը․ ՓՊ

Ապրիլի 5-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Որակավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Նիստի ընթացքում Որակավորման հանձնաժողովի նախագահ է ընտրվել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Պալատի որակավորման հանձնաժողովը որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով երկու տարի ժամկետով կազմավորված, ինն անդամից բաղկացած մարմին է:

Որակավորման հանձնաժողովի մասին մանրամասները` այստեղ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել