Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ուղիղ եթերով պատասխանել էր թուրքական լրատվականների հարցերին։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Անդրադառնալով ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին՝ նա ասել է, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ավելի ուշ, սակայն, ռուսական կողմը Պուտինի ժամանման լուրը հերքել էր, իսկ մարտի 30-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ապրիլին նախատեսվում Է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ժամանակ հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Թուրքական կողմը դեռ չի հաստատել այս լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել