Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Ըստ ամփոփված տվյալների՝ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը՝ 144 ձայնով»,-ասվում է հաղորդագրության մեջ։