Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց

Երևանի փոխքաղաքապետ, Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշվում է, որ դատարանը հրապարակել է որոշումը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել