Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
«Վերգինե Մարկոսյանին՝ 2023 թվականի մարտի 6-ից ազատել «Երևանի Վահագն Դավթյանի անվան համար 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2018 թվականի մարտի 5-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։
Iravaban.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։ Այս հիմքով էլ տնօրենն ազատվել է պաշտոնից։