ԱԺ կին պատգմավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն

Կանանց տոնի առիթով Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այսպիսով ԱԺ նախագահը կարգադրել է կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամի չափով:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-նշվում է կարգադրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել