Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի լիազորությունը դադարեցվել է

Նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի լիազորությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

«Սնանկության դատարանից Արդարադատության նախարարություն ստացված թվով չորս գործերով կայացված որոշումներով՝ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ իր լիազորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

Վերահսկողական վարչությունը, հաշվառելով վերոնշյալ որոշումները, արդարադատության նախարարին է ներկայացրել սնանկության գործով կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքի առկայության փաստերը, որի կապակցությամբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի որակավորումը դադարեցվել է»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել