Երևանի թաղամասերից մեկում այրվում է անասնագոմ․ ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 12-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 6-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում այրվում է անասնագոմ։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։39-ին, մարվել՝ 23։50-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել