Երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը հասել է 582

Երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը հասել է 582-ի։

Այս մասին գրում է Aljazeera-ն։

Սիրիայի պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում առնվազն 371 մարդ է զոհվել, 1089-ը՝ վիրավորվել։

«Սպիտակ սաղավարտների» փրկարարական թիմը թվիթերում հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում զոհվածների թիվը հասել է 211-ի, ևս 419-ը վիրավորվել են:

————

Թուրքիայի հարավային Ադանա նահանգի օդանավակայանը մինչև հետագա ծանուցումը փակվել է թռիչքների համար՝ հզոր երկրաշարժերից հետո, հայտնում է մասնավոր Demiroren լրատվական գործակալությունը։

Փակ են նաև Գազիանթեփի և Հաթայի օդանավակայանները։

———————

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել