2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ իրենց կազմակերպաիրավական տեսակից (օրինակ՝ ՀԿ, հիմնադրամ, ՍՊԸ, ՓԲԸ), պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Նշված պարտավորության վերջնաժամկետն է՝ 2023 թվականի փետրվարի 20-ը։
Տեղեկացնում ենք նաև, որ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Տեղեկացնում ենք նաև, որ իրական շահառուների վերաբերյալ տվյալների փոփոխման դեպքում դրանք ենթակա են հայտարարագրման իրավաբանական անձին հայտնի դառնալուց հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում։
Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Վերոնշյալի կապակցությամբ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական անձանց, անկախ իրենց կազմակերպաիրավական տեսակից, մատուցում է իրավաբանական ծառայություններ՝ ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` +37455 003216 կամ էլեկտրոնային փոստով` [email protected]:
Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության moj.am կայքից