Արա Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին որոշում է ստորագրել Արդարադատության փոխնախարար նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արա Մկրտչյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 2000թ.-ից Արա Մկրտչյանն աշխատել է որպես՝ օպերլիազոր, քննիչ, ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ:

Պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, Արցախի քննչական կոմիտեի մեդալներով և կրծքանշաններով: 2021թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Մասնակցել է փողերի լվացման, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկայի վերաբերյալ կազմակերպված սեմինարներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել