Կիևը հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից

Կիևի իշխանությունները հրաժարվում են կատարել Ռուսաստանի առաջարկած Սուրբ Ծննդյան զինադադարը հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ոչ մի բանակցություններ նրանց հետ, ոչ մի զինադադար, ոչ մի խոսակցություն ինչ-որ ժամկետների մասին, դրանք ոչ մի առնչություն չունեն մեզ հետ»,-ասել է նա։

Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը առաջարկել էր Սուրբ Ծննդյան զինադադար հաստատել հունվարի 6-ին ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը ժամը 24:00-ն, որպեսզի «ուղղափառները կարողանան մասնակցել Սուրբ Ծննդյան տոնին»:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այնուհետև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հրադադար հաստատել Ուկրաինայի շփման գծի ողջ երկայնքով՝ սահմանված ժամին։ Այս հանձնարարականի համաձայն՝ ռուսական զորքերին հրադադարի մասին հրաման էր տրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել