Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
Տվյալների հրապարակում է համարվում, երբ դրանց մասին իմանում են օրենքով այդ իրավունքը չունեցող երրորդ անձինք:
Տվյալ արարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակվում են առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության:
Հանցագործությունն ավարտված է համարվում նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակման պահից: