Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 83-րդ և 84-րդ կետերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմքընդունելով Կատրին Ղազարյանի դիմումը՝
1.Կատրին Ղազարյանին՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ից նշանակել «Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը»։