Մայրաքաղաքում շարունակվում են երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքները

Մայրաքաղաքում բնականոն երթևեկության կազմակերպման և նաև անվտանգության  բարձրացման նկատառումով տարեսկզբից   իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մինչ օրս համապատասխան գծանշումներ են ապահովվել գլխավոր ու երկրորդական` 70 փողոցներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել փողոցներին հարակից դպրոցների տարածքի գծանշմանն ու վարորդներին կրթական հաստատության մասին տեղեկացնող ճանապարհային նշանների տեղադրմանը: 

Տեղադրվել են, ընդհանուր առմամբ, ճանապարհային 359 նոր նշաններ, ինչպես նաև քաղաքի մշակութային օջախների գտնվելու վայրի ու հեռավորության մասին ցուցանակներ: Փոխարինվել և վերականգնվել է 52 վնասված ճանապարհային նշան։ Վերազինվել և նոր լուսացույցներով են կահավորվել Էրեբունի-Ազատամարտիկների, Շիրակի-Արարատյան, Շիրակի-Շարուրի, Ռոստովյան-Նորաշենի, Արին-Բերդի-Արցախի, Բագրատունյաց պող.-Թադևոսյան և Բագրատունյաց պող.-Տարոնցու փողոցների խաչմերուկների լուսանշանային հատվածները:

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը, հիմնական կարգավորման ռեժիմով է գործարկվել Կուստոյի-Սասունցի Դավթի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի լուսացուցային տեղամասը։ Թվարկված բոլոր ուղղություններով աշխատանքները դեռևս շարունակվում են: 

Լուսանկարը՝ yerevan.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել