Հայաստանում ոլորտային խնդիրների լուծման համար գործունեություն ծավալող անհատները և կազմակերպությունները հնարավորություն ունեն հարթակի միջոցով գտնել փորձ, գիտելիքներ ու կապեր՝ տարբեր խնդիրների լուծման համար։
Ինչպես հայտնում են «ռեԱրմենիա» հարթակից, կանչի նպատակն է վերհանել նախաձեռնություններ, որոնք ունեն մասնագիտական ներգրավվածության կարիք։ Չնայած ոլորտների ընտրության սահմանափակում չկա, այնուամենայնիվ, նախապատվություն տրվելու է հետևյալ ոլորտներում գործունեություն են ծավալող խնդրի լուծմանն ուղղված նախագծերին կամ գաղափարներին.
- համայնքների զարգացում ու ամրացում,
- հումանիտար,
- կիրառական գիտություն,
- կրթություն,
- առողջապահություն։
Նախագիծը ներկայացնելու համար միայն անհրաժեշտ է գրանցվել հարթակում, ստեղծել նախագիծ և սպասել արագ արձագանքի թիմի կողմից։ Կարևոր է մանրաման ներկայացնել խնդիրը և հստակ նշել, թե ինչ մասնագետների կարիք կա նախագիծը առավել արդյունավետ իրագործելու համար։ Հայտը հաստատվելուց հետո նախագծերի հեղինակները հնարավորություն կստանան հարթակի միջոցով կազմակերպել արշավ՝ նախագծի համար գործընկեր գտնելու նպատակով։ Այդ ողջ ընթացքում հարթակի թիմը օժանդակելու է խորհրդատվությամբ և ուղղորդումներով։
Հարկ է նշել, որ համագործակցության նախագծերի հայտերի ներկայացման ժամանակային սահմանափակում չկա։
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։