ԱՆ-ն որակավորման ստուգումն անցնելու մասին հավաստող տեղեկանքի կորստի դեպքում փոփոխություններ է նախաեսում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։

Նշվում է, որ գործնականում առկա են դեպքեր, երբ Արդարադատության նախարարության կողմից տրված՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումն անցնելու մասին հավաստող տեղեկանքի կորստի դեպքում անհրաժեշտություն է առաջանում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին տրամադրել տեղեկանքի կրկնօրինակը, մինչդեռ կարգում դրա վերաբերյալ համապատասխան կարգավորումներ առկա չեն:

Նախագծով առաջարկվում է Կարգի 19-րդ կետում լրացնել տեղեկանքի կորստի դեպքում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի կողմից Արդարադատության նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով տեղեկանքի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ կարգավորումներ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է Կարգի 19.1-րդ կետում լրացնել կարգավորում այն մասին, որ նոտարի կողմից որակավորման վկայական տրամադրվում է նաև տեղեկանքի կրկնօրինակի հիման վրա:

«Միաժամանակ, նպատակ ունենալով անձին ավելորդ չծանրաբեռնել՝ նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ և ազատել ավելորդ քաշքշուկներից, սույն նախագծով առաջարկվում է Կարգից հանել զանգվածային լրատվության միջոցներով վկայականի կորստի մասին անձի կողմից հայտարարություն տալու վերաբերյալ դրույթը: Նախագծով առաջարկվում է Կարգում կատարել նաև տեխնիկական բնույթի այլ փոփոխություններ»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել