Առողջության համապարփակ ապահովագրության ներդնումը անհրաժեշտություն է․ ԱՆ

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ ակտիվ քննարկումները, տևական ճանապարհ անցնելով, մտնում են ավարտական փուլ։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսօր Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները հանդիպել են` ամփոփելու ընթացիկ քննարկումներն ու հետագա քայլերը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` բարեփոխման նպատակը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է և մարդկային կապիտալի զարգացումը.

«Առողջապահության ոլորտի ռեֆորմները պետք է լինեն ճիշտ հաշվարկված, հստակ մեթոդաբանությամբ, հիմնված միջազգային փորձի վրա։ Ֆինանսավորումը այս բարեփոխման գլխավոր էլեմենտներից է, բայց մենք չենք դիտարկում այն որպես միայն ֆինանսավորման ավելացում, այլև մեր կարևորագույն բարեփոխումների ինտեգրալը. դրանք են` ԱԱՊ օղակի բարեփոխումները, որակի կառավարման մեխանիզմները։ Այս բարեփոխումը լինելու է ամբողջական, համապարփակ և հիմնաքարային, բոլոր ուղղությունները պետք է բավարար ուշադրության արժանանան»։

Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդնումը անհրաժեշտություն է, քանի որ բնակչության առողջության հետ անմիջականորեն կապված են երկրի ժողովրդագրական, տնտեսական , անվտանգային և այլ խնդիրների լուծումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել