ԱՄՆ-ը երկարաձգել է ռուսական առանցքային բանկերի հետ էներգետիկ գործարքների ժամկետները

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 10-ին ռուսական բանկերի համար էներգետիկ գործարքներ իրականացնելու թույլտվությունը, երկարաձգել է մինչև 2023 թվականի մայիսի 15-ը, որոնք ընկել են ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած գլխավոր արտոնագրում. գրում է ТАСС-ը։

Դրանում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, ինչպես նաև «Վնեշէկոնոմբանկի», «Օտկրիտիե» բանկի, «Սովկոմբանկի», «Սբերբանկի» «ՎՏԲ»-ի, «Ալֆա-Բանկի»-ի և ցանկացած այլ կազմակերպությունների հետ, որտեղ նրանք ունեն 50% և ավելի բաժնետոմս, էներգետիկայի հետ կապված բոլոր գործարքները, որոնք արգելվել են նախագահի համապատասխան հրամանագրով, որի հիման վրա էլ սահմանվել են սահմանափակումները, թույլատրվում են փոխադրողներին՝ մինչև 2023 թվականի մայիսի 15-ը: Հունիսին ֆինանսների նախարարությունը համապատասխան գործարքների թույլտվության վերջնաժամկետ էր սահմանել դեկտեմբերի 5-ը։

Ինչպես բացատրվում է փաստաթղթում, էներգիայի հետ կապված գործարքներ ասելով ԱՄՆ իշխանությունները նկատի ունեն «արդյունահանում, արտադրություն, վերամշակում, հեղուկացում, գազային վառելիքի արտադրություն, LNG-ից գազի արտադրություն, հարստացում, <…> ածխաջրածինների փոխադրում կամ գնում, ներառյալ հումքը, նավթ, դաշտային կոնդենսատ, նավթ, գազային կոնդենսատ, նավթամթերք, բնական գազ կամ այլ ապրանքներ, որոնցից ստացվում է էներգիա, օրինակ՝ ածուխ, փայտ կամ գյուղատնտեսական ապրանքներ, որոնք օգտագործվում են կենսավառելիքի կամ ուրանի ցանկացած ձևի արտադրության համար, ինչպես նաև մշակում էլեկտրաէներգիայի ցանկացած ձևով արտադրություն, փոխանցում կամ փոխանակում, ներառյալ միջուկային, ջերմային և վերականգնվող էներգիայի աղբյուրները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել