Հայտնի է դարձել հոկտեմբերի 25-ի գիշերը ուկրաինական Դնեպր քաղաքի վրա ռուսական զորքերի հրթիռակոծության զոհերի մասին։ BBC-ն գրում է, որ մահացածներից մեկը 25-ամյա Իննա Օդանեցն է։ Նա երեխայի էր սպասում։ Ամուսնու՝ Մաքսիմի հետ նրանք մեքենայով գնացել են բենզալցակայան, որտեղ հրետակոծության հետևանքով հրդեհ էր բռնվել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Իննան ողջ-ողջ այրվել է մեքենայում, նրա ամուսինը ծանր վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում։ Նույն օրը Իննայի հետ բենզալցակայանում մահացել է ավտոլվացման աշխատակիցը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դնեպրի մարզում նավթի պահեստ է ոչնչացրել։ Ենթադրաբար, դրանից Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերի մի խմբի վառելիք է մատակարարվել։
Հոկտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ պայթյունի և հրդեհի հետևանքով չորս մարդ է տուժել։ Երկու կին և երկու տղամարդ, բոլորը մինչև 30 տարեկան, գտնվում են հիվանդանոցում, երեքի վիճակը ծանր է։