Գործարկվելու են մի շարք բնակավայրերի շչակները․ ԱԻՆ

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումն օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Հոկտեմբերի 21-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Անտառուտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:

Գործարկվելու են նշված բնակավայրերի շչակները։

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել