Ես բերելու եմ նրան, որ դուք ճակատագրական բան անեք․ Տիգրան Ուրիխանյանը՝ իր նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին

Մամուլում տեղեկություն է շրջանասռվում այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։

Նա անդրադառնալով այդ լուրերին, տեսաուղերձով է հանդես եկել և հաստատել է լուրը։

«Բնականաբար ես գտնվում եմ Հայաստանից դուրս։ Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, այդ թվում՝ քրեական գործի մասով, իսկ այսօր հայտնում եմ ընդամենը հատևյալը՝

այո, պլանավորում եմ որոշակի գործողություններ։ Այնպիսի գործողություններ, որոնք պիտի շատ բանի փոփոխության սկիզբ դնեն։

Ես բերելու եմ նրան, որ դուք ճակատագրական բան անեք։ Եթե որևէ մեկը սպասում է, որ ես պետք է ձեր փոխարեն անեմ այն, ինչին դուք բոլորդ նստած սպասում եք կամ դրա արդյունքը ապահովեմ, ինչ-որ պետք է դուք անեք այդպես չի լինի, բայց լինելու է լրիվ ուրիշ բան, այն ինչ ոչ ոք չի անում, չի արել և սարսափում է այն մտքից, որ կարող է նման բանի ճանապարհով գնա։ Դա հետևյալն է՝ բացարձակ բացահայտում։ Մինչև դրան հասնելը պետք է մի կարճ բան ասեմ՝ իմ անձնական քաղաքական կարիերան Հայաստանի Հանրապետությունում ավարտված է։ Ավարտված է այն պահից, որբ անցած տարի ես արժանացա ընտրողների ընդհամենը մեկ տոկոսի քվեին։ Վերջ, այդքանով ամեն բան փակված է։

Այս պահից սկսած՝ ժողովուրդը, հասարակությունը պետք է իմանա մի քանի պարզ բան՝ ի՞նչ ստացավ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին իշխանություն նվիրելու արդյունքում։ Ո՞նց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի բանկի կառավարիչը դարձավ փոխվարչապետ և մինչև օրս մնաց։ Ո՞նց ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի աշխատողներից մեկը՝ Արարատ Միրզոյանը, դարձավ Ազգային ժողովի նախագահ, ծեծվելուց հետո դարձավ Արտաքին գործերի նախարար։»,-նշել է Տիգրան Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ իր նպատակն է երկիրը կործանածներից բարոյական վրեժ լուծել։ Ըստ նրա՝ կգա այդ օրը ևս 10 զրույց հետո։

Մանրամասները՝ տեսանյությում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել