Ադրբեջանի ներկայացուցիչները չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ՝ Լաչինի միջանցքը. Միրզոյան

Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ՝ Լաչինի միջանցքը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի, որ իր անունից ասի։ Ադրբեջանն այդպիսի բան չի ասում», – ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը։

Միրզոյանն ասաց, որ որևէ կողմ իրավացիորեն չի էլ կարող այդպիսի բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ հետագայում՝ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը՝ նախարարն ասաց, որ շահագրգռված են երկխոսության հաջող ավարտով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել