Ուկրաինական զորքերը փոխել են Զապորոժիեի ԱԷԿ-ի գրավման պլանը․ Ռոգով

Ուկրաինական զորքերը փոխել են Զապորոժիեի ԱԷԿ-ի գրավման պլանը։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը Դնեպրն անցնելու համար ընտրել են նոր վայր՝ Կախովկայի ջրամբարի արեւմտյան մասով, մինչդեռ ավելի վաղ փորձում էին գրոհել հյուսիսից՝ Նիկոպոլից, Մարգանեցից եւ Բելենկիից։

«Այժմ, գիտակցելով իրենց փորձերի անհեռանկար լինելը, նրանք փոխել են իրենց պլանը եւ ուժերը կենտրոնացնում են ջրամբարի արեւմտյան, հյուսիսարեւմտյան եւ հարավարեւմտյան հատվածներում՝ Դնեպրով»,- պարզաբանել է Ռոգովը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն ուժեր եւ տեխնիկա է կուտակում Զոլոտայա Բալկա, Օսոկորովկա եւ Պոկրովսկոյե գյուղերի շրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել