Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի ուղերձ է հղել Անկախության օրվա կապակցությամբ, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախ պետություն ստեղծելու օգտին:
Ծանր ու դժվար ժամանակներ էին մեզ սպասվում, այնուամենայնիվ մենք գերադասեցինք անկախությունն ու ազատությունը, հայ մնալն ու հայեցի ապրելը, հայոց պատմությունն ու հայկական մշակույթը:
Մենք գերադասեցինք պահպանել հայի տեսակն ու ինքնությունը:
Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Թեպետ անցել է 31 տարի, բայց այժմ էլ հայը կանգնած է ընտրության առջև:
Մենք պետք է ընտրություն կատարենք միասնականության ու անհատապաշտության, համերաշխության ու թշնամանքի, «ես»-ի ու «մենք»-ի և վերջապես հայ մնալու կամ չմնալու միջև:
Այժմ առավել, քան երբևէ, անհրաժեշտ է սատար լինել միմյանց, ապրումակցել, քաջալերել և վստահ լինել, որ մեր մեջ եղած հաղթանակի ձգտումը իրականություն կդառնա համախմբված ու նպատակաուղղված քայլերի շնորհիվ:
ենք ոչ թե կարող, այլ պարտավոր ենք այսչափ զոհերի կյանքի գնով ձեռքբերվածը սրբորեն պահել և պահպանել, աճեցնել ու բազմացնել, զարգացնել ու հզորացնել։
Խոնարհվում եմ բոլոր զոհերի, նրանց ծնողների առջև։
Ես հավատում եմ, որ Հայաստանի պայծառ ու գեղեցիկ օրերը դեռ առջևում են:
Ես հավատում եմ Հայաստանի նոր գարնանն ու լուսավոր ապագային»: