Մետրոպոլիտենում տեխնիկական խափանում է տեղի ունեցել. պարզաբանում

Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել