Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։