Շոշի եկեղեցին շուտով կվերաբացվի: Վերանորոգված Աստծո տունը երեկ կրկին օծված խաչով է պսակվել: Գյուղում հավատում են, որ Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցին ոչ հեռու ապագայում կրկին իր գիրկը կկանչի հավատացյալ ժողովրդին:
Եկեղեցու բարեկարգման միտքը Արցախի հերոս Կարեն Ջալավյանինն է եղել։ Ըստ նրա՝ ամուր հաղթանակների հիմքում հավատն է։
«Որպես զինվորական ինձ իրավունք եմ վերապահում ժողովրդից պահանջել դեմքով դառնան դեպի Աստված»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։